Ֆեյսբուքն իր օգտատերերի համար ստեղծում է բազմաթիվ գործիքներ, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը և հեշտացնում կյանքը։
Այսօր միասին կուսումնասիրենք ֆեյսբուքյան մի քանի գործիք և կծանոթանանք դրանց օգտագործման նպատակներին ու եղանակներին։
Facebook Marketing Plan
Դե ի՞նչ մարքեթինգ առանց պլանավորման, բայց ամեն բան այնքան հեշտ չէ, որքան թվում է։ Այս հարցում մեզ օգնության է գալիս Facebook Marketing Plan հարթակը, որը կարճ հարցադրումների միջոցով մշակում ու առաջարկում է Ձեր նպատակների իրականացմանը նպաստող քայլերի հաջորդականություն։
Facebook Creator Studio
Facebook Creator Studio-ն իր մեջ ներառում է բոլոր այն գործիքները, որոնք կարող են օգնել Ձեզ կոնտենտի մշակման և հրապարակման հարցում։ Ճիշտ է՝ Creator Studio-ն մեկ ընդհանուր հարթակ է, բայց իր մեջ ունի մի քանի կարևոր գործիք, որոնցից մի քանիսը ներկայացնենք ստորև, իսկ առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա բլոգներում։
- Content Library
- Insights
- Inbox+
- Creative tools
Այդ իսկ պատճառով Facebook-ը մեզ տրամադրել է գործիք, որը կոչվում է Live Dashboard։ Այստեղ կարող եք հետևել Ձեր Live կոնտենտի արդյունավետությանը, լսարանի արձագանքին և ստանալ այլ օգտակար ինֆորմացիաներ։
Creative tools-ն ունի ևս մեկ ենթաբաժին, որը կոչվում է Sound collection։ Ինչի՞ համար է այն նախատեսված։ Այստեղ հավաքագրված են երգեր և երաժշտություններ, որոնց հեղինակային իրավունքները բաց են Facebook-ի համար․ դուք կարող եք օգտագործել յուրաքանչյուր երգ՝ զերծ մնալով հեղինակային իրավունքի խախտման խնդիրներից։
Facebook Pixel
Գովազդը բիզնեսի առաջմղման կարևոր գործիքներից է։ Արդյունավետ գովազդի կարևոր նախապայմաններից մեկը մանրակրկիտ թիրախավորումն է։ Իսկ առավել արդյունավետ գովազդի համար օգնության է գալիս վերաթիրախավորումը։
Facebook pixel-ը վերաթիրախավորման գործիք է, որը հնարավորություն է տալիս գրանցել Facebook-ից դեպի կայք այցելած օգտատերերի վարքագիծն ու գործողությունները՝ հետագայում վերաթիրախավորելու նպատակով։
Facebook Ads Library
Երբևիցե հետաքրքրել է Ձեզ, թե Ձեր մրցակիցները ի՞նչ գովազդային արշավներ են իրականացնում։ Իհարկե, անհնար է վերահսկել բոլոր հարթակները, բայց Ֆեյսբուքը և Ինստագրամը տալիս են մեզ հնարավորություն տեսնելու ցանկացած էջի ակտիվ գովազդ, ներառյալ՝ այն հարթակը, որտեղ տեղադրված է գովազդը (Facebook, Instagram), ինչպես նաև՝ գովազդի ակտիվացման ամսաթիվը։
Facebook Commerce
Մեր առօրյայում դժվար է պատկերացնել կյանքն առանց օնլայն գնումների և այս տենդենցն օր օրի աճում է։ Ֆեյսբուքը տրամադրում է համապատասխան գործիքակազմ Ձեր խանութը թվայնացնելու համար։ Facebook commerce-ի միջոցով կարող եք ստեղծել օնլայն խանութ, այնտեղ ավելացնել Ձեր ապրանքները՝ մեծացնելով Ձեր օնլայն վաճառքների ծավալները։
Facebook Education
Facebook Education-ը գործիք չէ, այլ ուղեցույց, որի օգնությամբ կարող եք առավել մանրակրկիտ ծանոթանալ Facebook-ի տրամադրած գործիքներին ու դրանց հնարավորություններին։
Ահա սրանք էին Facebook-յան այն գործիքները, որոնք կարող են հեշտացնել Ձեր աշխատանքն ու մեծացնել աշխատանքի արդյունավետությունը։ Մեր նախորդ բլոգներից մեկում մենք խոսել ենք գործիքների մասին, որոնք նույնպես կարող են օգտակար լինել Ձեզ համար։
Հուսով ենք՝ այս գործիքները կհեշտացնեն Ձեր աշխատանքը ու կօգնեն մաքսիմալ արդյունավետ օգտագործել սոցցանցերի ընձեռած հնարավորությունները Ձեր բիզնեսի զարգացման համար։