Գործիք #1PLANN

Գործիք #2 ZEOOB

Գործիք #3 SOCIALMENTION

SOCIALMENTION գործիքի միջոցով կարող եք հետևել, թե օգտատերերը համացանցում ինչ են խոսում Ձեր ընկերության կամ ապրանքանիշի մասին և ըստ անհրաժեշտության միջամտել քննարկումներին՝ ներգրավվածության ապահովման ու ընկերության իմիջի պահպանման համար։ Հարմար է, այնպես չէ՞։
Գործիք #4 BUZZSUMO

Այս գործիքը նախատեսված է ոչ միայն թրենդերի բացահայտման համար, այլև համարվում է արդյունավետ գործիք ինֆլուենսերներ փնտրելու ու գտնելու համար։
Buzzsumo-ն ունի նաև անալիտիկ բաժին, որտեղ կարող եք գտնել Ձեր գործունեության ընդհանուր պատկերը թվային ցուցանիշների ու դիագրամների տեսքով և գնահատել կատարված աշխատանքի արդյունավետությունը։
Գործիք #5 Facebook Ad Library

Շատ մասնագետներ գիտեն, որ հաջողված գովազդի տևողությունը երկար է, քանի որ դրա արդյունավետությունը բարձր է, իսկ այն գովազդները, որոնք արդյունք չեն բերում, շուտ անջատվում են՝ բյուջեն չվատնելու նպատակով։ Հետևաբար, եթե մենք տեսնում ենք, որ մեր մրցակիցները ունեն գովազդ, որը երկար ժամանակ է միացված, կարող ենք կռահել, որ այդ գովազդը նրանց համար արդյունավետ է և կարելի է օգտվել այդ ինֆորմացիայից։
Այս 5 գործիքները անհամեմատ կհեշտացնեն Ձեր աշխատանքը և կարդարացնեն սպասելիքները։ Փորձեք, կիրառեք, ուսումնասիրեք և ինքներդ համոզվեք դրանց հարմարավետության ու կիրառման արդյունավետության հարցում։ Բայց միշտ հիշեք՝ ինչքան էլ հզոր գործիքներ կիրառեք, հաջողությունը կախված է Ձեզնից և միայն Ձեզնից։ Non Gravity-ն Ձեզ հաջողություն է մաղթում և հիշեցնում է, որ Ձեզ մոտ ամեն բան կստացվի։