Blog

Գրաֆիկ դիզայնի թոփ թրենդներ 2022

Պատկերացրեք, թե որքան ձանձրալի կլիներ մեր կյանքը, եթե դիզայնի թրենդները միշտ նույնը մնային: Բարեբախտաբար, գրաֆիկ դիզայներներն անդադար ինչ-որ բան են փնտրում՝ երբեմն հնի մեջ նորը գտնելով։

Այսօր կանդրադառնանք 2022 թվականի գրաֆիկ դիզայնի թոփ 5 թրենդներին։

1․ 90-ականների նոստալգիա


90-ականները վերադառնում են տարբեր ձևաչափերով։ Այս տենդենցը հիմնված է նոստալգիայի՝ դեպի կարոտած ու իդեալականացված անցյալի վրա։ Մինիմալիստական ոճով համադրված վառ գույները երջանիկ մանկությունից հուշեր են արթնացնում։



2․ Արտահայտիչ և ոչ ստանդարտ գրվածքներ


Հեշտ ընթեռնելիության սահմաններն ընդլայնվում են՝ տեղ տալով ստեղծագործական ձևերին։ Փորձերի և ինքնաարտահայտման վրա հիմնված այս թրենդը մարտահրավեր է նետում աբստրակտ և ընթեռնելի տառատեսակների միջև տարբերակվածությանը։ 

Պահպանողական լսարանի համար սա կարող է ռիսկային լինել, սակայն կհաղթի նա, ով ստեղծագործելու համար բավականաչափ համարձակ կգտնվի։ 

Fred Afrikyan

3․ Անտի-դիզայն


Գրաֆիկական դիզայնի տարբեր հավելվածների ստեղծումը հեշտացրել է գեղեցիկ վիզուալներ ստեղծելու գործընթացը, սակայն դրանց հետևանքով համացանցը լցվել է միօրինակ ու չտարբերվող աշխատանքներով։ Միօրինակությունը կոտրելու և ստանդարտներից դուրս գալու համար ստեղծվել է դիզայնի նոր ուղղություն՝ անտի-դիզայն։ Այն խուսափում է դիզայնի ավանդական սկզբունքներից: Այս նոր ուղղությունը մարտահրավեր է, որտեղ գերիշխում են անհամաչափությունները, հակադիր գույները, դատարկ ինտերֆեյսները, մեծ քանակությամբ տարրերն ու խիստ ֆոնտերը։ 
Անտի-դիզայնը ազատ է ուրիշների կողմից ստեղծած գեղեցկության չափորոշիչներից։



4․ Doodle-ներ


Այն, ինչ դուք նկարում եք առանց մտածելու, կարող է շատ բան ասել ձեր մասին։ Նման doodle-ները անձնական են, և 2022 թ․-ին դիզայներները իրենց մասնագիտական աշխատանքի մեջ ներդնում են իրենց սեփական վերացական մտածողության մի մասնիկը: Սա կարող է հաղթահարել թվային գործիքների և մարդու աշխատանքի միջև եղած բացը՝ ստեղծելով ընկալելի դիզայններ: Միևնույն ժամանակ, դա չպետք է հակասի թվային դիզայնին։

Sarah Matuszewski

5․ Ukiyo-e հարթ դիզայն 


Ukiyo-e-ն ուղղություն է ճապոնական կիրառական արվեստում, որը տարածում է ստացել 17-րդ դարում։ Աշխատանքներն իրենցից ներկայացնում էին փայտի վրա գունավոր փորագրություններ՝ արտահայտիչ ուրվագծեր, գունավոր հարթություններ, սահմանափակ հեռապատկերներ։ Այսօր դիզայներներն օգտագործում են նմանատիպ մեթոդներ սովորական հարթ վեկտորային տեսարաններին նույն արտասովոր էֆեկտը հաղորդելու համար։

Fagostudio

Այսօր մարդկությունը գերադասում է պարզ ու հասկանալի դիզայներական լուծումներ, որոնք նոր շունչ են հաղորդում հին ոճերին։
Հետևեք թրենդներին և ստեղծեք այնպիսի դիզայններ, որոնք կլինեն ոչ միայն թրենդային, այլև ընկալելի լսարանի համար։