Սոց․ ցանցերում մարքեթինգի զարգացումը ստիպեց թվային մարքեթինգի մասնագետներին և գովազդային հարթակներին ստեղծել նոր հնարավորություններ բրենդների համար, որոնց շնորհիվ վերջիններս կարող են ավելացնել վաճառքի ծավալներն ու ընդլայնել էջի reach-ը։ Նման օրինակներից է Dark Post-ը։
Ի՞նչ է Dark Post-ը
Dark Post-ը թիրախային գովազդ է, որը ցուցադրվում է թիրախային լսարանի լրահոսի բաժնում, սակայն չի հայտնվում ձեր էջի հրապարակումներում որպես էջի կոնտենտ։
Այն հիմնականում նախատեսված է էջի հետևորդ չհանդիսացող օգտատերերի լրահոսում հայտնվելու համար։ Այս գովազդը ցուցադրվում է այն օգտատերերի լրահոսներում, որոնց դուք ընտրել եք գովազդի լսարանի թիրախավորման փուլում։
Dark Post-երը հիմնականում տարածված են Facebook-ում և Instagram-ում, սակայն նմանատիպ գովազդներ հնարավոր է ստեղծել նաև Linkedin, Pinterest, Twitter սոց․ հարթակներում։
Ինչպե՞ս է աշխատում
Dark Post-ի հիմնական միտքն այն է, որ ձեր գովազդային կոնտենտը առանձնանում է ձեր էջի հիմնական կոնտենտից։ Այն ևս մեկ արդյունավետ գործիք է, որի շնորհիվ կարող եք մեծացնել ձեր բրենդի տեսանելիությունն ու գովազդի արդյունավետությունը՝ տարանջատելով ձեր հիմնական կոնտենտը գովազդային կոնտենտից։
Սոց․ ցանցերում գովազդի ստեղծման ժամանակ բրենդները սովորաբար կարող են ընտրել գոյություն ունեցող հրապարակումներն իրենց էջից կամ ստեղծել նոր հրապարակում, որը պլանավորում են գովազդել։ Dark Post-ի ստեղծման ժամանակ անհրաժեշտ է ընտրել «չհրապարակել գրառումը էջում» ֆունկցիան (“only use this post for an ad”): Որպես գովազդի ցուցադրման հատված՝ անհրաժեշտ է ընտրել օգտատերերի լրահոսը, որի շնորհիվ ձեր գովազդը կունենա առավել օրգանիկ տեսք՝ չընկալվելով որպես գովազդային ուղերձ։
Ինչու՞ են բրենդներն օգտագործում Dark Post գործիքը
Dark posting-ը հնարավորություն է տալիս՝
- ներգրավել նոր լսարաններ
Էջում տեղադրված հրապարակումները հայտնվում են միայն էջի հետևորդների և էջը հավանողների լրահոսում (news feed)։ Հեշթեգները նույնպես կարող են ավելացնել հրապարակման օրգանական տեսանելիությունը և ապահովել նոր լսարանի ներգրավում, բայց նույնիսկ դրանց կիրառման դեպքում հրապարակման օրգանիկ reach-ն ավելի ցածր է վճարովի reach-ից։
Dark Post-ի գովազդային արշավ իրականացնելիս բրենդը կարող է կենտրոնանալ նմանատիպ կամ բոլորովին նոր լսարանի վրա։ Այս քայլով համապատասխան հրապարակումը կարող է տեղադրվել այն օգտատերերի լրահոսում (news feed), ովքեր երբեք չեն լսել տվյալ բրենդի մասին։
- ապահովել համապատասխան կոնտենտներ առանձին թիրախային լսարանների համար
Այդպիսով հնարավոր է լինում մեծացնել թիրախային լսարանների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը, ինչպես նաև՝ գովազդների արդյունավետությունը։
Արդյունավետ մարքեթինգն իրենից ենթադրում է նոր մեթոդների փորձարկում և ստացված արդյունքի արդյունավետության գնահատում։ Dark Post-երը կարող են օգնել ձեզ բարձրացնել ձեր էջի հրապարակումների նշանակությունն ու հետաքրքրություն առաջացնել նոր լսարանի մոտ։ Կարևոր է նաև այն, որ Dark Post-ը թույլ է տալիս փորձարկել նոր գովազդային կոնտենտը՝ առանց ծանրաբեռնելու բրենդի էջը։
Dark Post-ը կարող է դառնալ ձեր գաղտնի «զենքը» սոց․ ցանցերում արդյունավետ մարքեթինգային ռազմավարության իրականացման և ցանկալի արդյունքի ապահովման համար։
Եթե դեռ չեք կիրառել Dark Posting-ի հնարավորությունները ձեր աշխատանքում, ապա առաջիկա ամիսների առաջմղման ռազմավարության պլանավորման մեջ առաջարկում ենք ներառել նաև այս գործիքն ու գնահատել դրա արդյունավետությունը ձեր աշխատանքում։