Blog

Facebook-յան բիզնես էջերի վերջին թարմացումները

Վերջերս Facebook-յան բիզնես էջերում տեղի ունեցան մի շարք թարմացումներ։

Ի՞նչ է փոխվել

1․ Նոր դիզայն

Facebook-ը փորձել է էջի օգտագործումը ավելի հեշտ դարձնել՝ պարզ և ինտուիտիվ դիզայնի ու կառուցվածքի միջոցով:

2․ Երկու հաշիվ մեկում

Նոր էջի ինտերֆեյսը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ անցում կատարել իրենց անձնական և բիզնես էջերի միջև, ինչը նախկինում հնարավոր չէր անել:

3․ Նոր լրահոս

Ավելացել է երկրորդ լրահոս առանձին բիզնես էջի համար։ Այսուհետ դուք կարող եք հետևել բիզնեսին վերաբերող թարմացումներին անմիջապես ձեր բիզնես էջից, այլ ոչ թե անձնական էջից։

Կարևոր է իմանալ

Եթե ինչ-ինչ պատճառներով նոր էջին անցում կատարելուց հետո կցանկանաք վերադառնալ էջի նախկին (դասական) ինտերֆեյսին, հիշե՛ք․

  • այն կոնտենտը, որը հրապարակվել է նոր ինտերֆեյսով էջում, դեպի դասական էջ անցում կատարելիս այլևս հասանելի չի լինի։ 
  • սակայն, դասական էջում հրապարակված կոնտենտը կպահպանվի դեպի նոր էջ կրկին անցում կատարելուց։

  • նոր էջից միացրած գովազդի ցուցադրումը կդադարեցվի՝ պահպանվելով Ads Manager-ում: Գովազդի մասին բոլոր տվյալները հասանելի կլինեն, սակայն դուք չեք կարողանա խմբագրել կամ կրկին միացնել այդ նույն գովազդը, մինչև չվերադառնաք նոր էջի ինտերֆեյսին։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կկատարվի իմ հին հրապարակումների հետ։

Ձեր բոլոր նախորդ հրապարակումները կպահպանվեն՝ դրանց մասին բոլոր վիճակագրական տվյալների (Insights) հետ միասին։

Կա՞ արդյոք կոնտենտ, որը չի պահպանվի։

Որոշ սթորիներ կարող են չպահպանվել։

Ձեր հին էջում հրապարակված կոնտակտային տվյալները չեն պահպանվի։ Դուք կարող եք կրկին լրացնել և խմբագրել դրանք «Ձեր մասին» (About) բաժնում։

Հնարավոր կլինի՞ պլանավորել հրապարակումներ նոր էջի համար։

Հրապարակումների պլանավորման համար կարող եք օգտագործել Meta Business Suite-ն ու Creator Studio-ն։

Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք նոր էջում աշխատել։ Կիսվե՛ք ձեր տպավորություններով։