Blog

Սոցիալական մեդիայի 12 կարևոր ցուցանիշ, որոնց պետք է հետևել

Սոցիալական մեդիայի ցուցանիշների ուսումնասիրման միջոցով հնարավոր է պարզել՝ արդյո՞ք ընտրված ռազմավարությունն արդյունավետ է, թե՞ անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ սահմանված ժամկետում ցանկալի արդյունքին հասնելու համար։ 

Այս ցուցանիշները ցույց են տալիս, թե որքան ջանք ու գումար եք դուք ներդնում և ինչ արդյունք եք ստանում այդ ամենի դիմաց։ 

Որո՞նք են սոցիալական մեդիայի ցուցանիշները 

Դրանք այն տվյալներն են, որոնք ցույց են տալիս, թե որքանով է արդյունավետ մշակված սոց․ մեդիա ռազմավարությունը։ 

Այս ցուցանիշները ցույց են տալիս գրեթե ամեն ինչ՝ ձեր գրառումը դիտած մարդկանց քանակից մինչև սոցցանցերի միջոցով ձեր վաստակած գումարի չափը։

Կարևոր ցուցանիշների բնույթն ու քանակը, որոնց անհրաժեշտ է հետևել, կախված են բիզնեսի մասշտաբից, նպատակներից, ինչպես նաև սահմանված բյուջեից։ 

Ձեզ ենք ներկայացնում սոցիալական մեդիայի 12 կարևոր ցուցանիշ, որոնց հետևելն ունի էական նշանակություն սոցցանցերում բիզնեսի արդյունավետ ռազմավարության մշակման ու սահմանված նպատակներին հասնելու համար։ 

Իրազեկման ցուցանիշներ (Awareness)


Այս տվյալները ցույց են տալիս, թե որքան մարդ է տեսնում ձեր կոնտենտը և որքան ուշադրություն է գրավում ձեր բրենդը սոցիալական ցանցերում:


1․ Reach

Reach-ը այն օգտատերերի քանակն է, ովքեր տեսնում են ձեր կոնտենտը։

Այստեղ կարևոր է հետևել նաև հետևորդների և ոչ հետևորդների թվերի միջև հարաբերակցությանը։ Եթե ձեր կոնտենտը տեսնում են ձեր էջին չհետևող մեծ թվով օգտատերեր, դա նշանակում է, որ․ 
  • ձեր կոնտենտով կիսվում են,
  • այն առաջխաղացվում է սոցցանցի ալգորիթմի շնորհիվ,
  • երկուսը միասին։

2․ Impressions

Impressions-ը ցույց է տալիս, թե քանի անգամ է ձեր կոնտենտը դիտվել օգտատերերի կողմից։ Այս ցուցանիշը reach-ի համեմատ կարող է ավելի բարձր լինել, քանի որ նույն մարդը կարող է տեսնել ձեր կոնտենտը մեկ անգամից ավելի։

Impressions-ի բարձր ցուցանիշը խոսում է կոնտենտի հանդեպ մեծ հետաքրքրության մասին։

3․ Audience growth rate

Այն ցույց է տալիս, թե սահմանված ժամանակահատվածում որքան նոր հետևորդ է ձեռք բերել բրենդը սոցցանցերում։  Audience growth rate-ը հաշվարկելու համար անհրաժեշտ է հաշվել սահմանված ժամանակահատվածում (յուրաքանչյուր սոց․ հարթակում) նոր հետևորդների թիվը, հետո բաժանել այն ընդհանուր հետևորդների թվի վրա և բազմապատկել 100-ով։ 

Ներգրավվածության ցուցանիշներ (Engagement)



4. Engagement Rate

Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե որքանով են էջի հետևորդները ներգրավվում էջում տեղադրվող կոնտենտի հետ, այսինքն՝ հավանում, կիսվում կամ գրում մեկնաբանություններ։ Այն հաշվարկվում է ընդհանուր engagement-ի թիվը (like+comment+share) բաժանելով ընդհանուր հետևորդների թվին և բազմապատկելով 100-ով։ 


5. Amplification rate

Այն ցույց է տալիս, թե դիտողների քանի տոկոսն է կիսվել կոնտենտով։ Ցուցանիշը հաշվարկելու համար անհրաժեշտ է հրապարակման share-ի ցուցանիշը բաժանել ընդհանուր հետևորդների թվի վրա և բազմապատկել 100-ով։ 


6․ Virality rate

Այն ցույց է տալիս կոնտենտի օրգանական եղանակով տարածման արագությունը սոցցանցերում։ Այսինքն՝ ինչ ներգրավվածություն է ստանում ձեր կոնտենտն այլ էջերում, երբ դրանով կիսվում են։ Հաշվարկելու համար անհրաժեշտ է հրապարակման share-ի թիվը բաժանել հրապարակման impression-ի թվին և բազմապատկել 100-ով։ 


Տեսանյութերի ցուցանիշներ (Videos)


7․ Video views

Ցույց է տալիս, թե քանի օգտատեր է դիտել ձեր տեսանյութը առնվազն մի քանի վայրկյան։ 

8․ Video completion rate

Այս ցուցանիշն նախորդի համեմատ ավելի կարևոր է, քանի որ բարձր գործակիցն այս պարագայում հուշում է ալգորիթմին, որ տեսանյութն իսկապես հետաքրիր է և արժանի է ունենալ ավելի լայն տարածում։ Հաշվարկելու համար անհրաժեշտ է տեսանյութի՝ մինչև վերջ դիտումների թիվը բաժանել ընդհանուր դիտումների թվի վրա և բազմապատկել 100-ով։


Ներդրման եկամտաբերության ցուցանիշ (ROI)


9. Click-through rate (CTR)

Ցույց է տալիս, թե որքան հաճախ են օգտատերերն անցնում ձեր հրապարակման մեջ ներառված հղումով լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով։ Այն կարևոր ցուցանիշ է, որի շնորհիվ հնարավոր է պարզել, թե որքանո՞վ է սոցցանցերում տեղադրվող կոնտենտը նպաստում ձեր առաջարկի առաջմղմանը։ Հաշվարկելու համար անհրաժեշտ է հրապարակման click-երի թիվը բաժանել impressions-ի թվին և բազմապատկել 100-ով։ 

10. Conversion rate

Կոնվերսիայի գործակիցը ձեր կայքի այցելուների տոկոսն է, որը կատարում է նախատեսված գործողություն (կոնվերսիա)։

Conversion rate-ը ցույց է տալիս, թե որքանո՞վ է սոցցանցերի կոնտենտը նպաստել կոնվերսիայի իրականացմանը, որը կարող է լինել ոչ միայն վաճառքի, այլև բաժանորդագրման կամ ներբեռնման տեսքով։ Հաշվարկելու համար անհրաժեշտ է ցանկալի գործողություն կատարած օգտատերերի թիվը բաժանել կայքի ընդհանուր այցելուների թվին և բազմապատկել 100-ով։ 

11. Cost-per-click (CPC)

CPC-ն գումարի այն չափն է, որը դուք վճարում եք սոցցանցերում ձեր գովազդի վրա կատարված յուրաքանչյուր click-ի համար։ Հաշվարկելու համար անհրաժեշտ է click-երի թիվը բաժանել ընդհանուր դիտումների թվի վրա։


12. Cost per thousand impressions (CPM)

Սա այն գինն է, որը դուք վճարում եք սոցցանցերում ձեր գովազդի յուրաքանչյուր հազար ցուցադրման համար: 


Ինչպե՞ս հետևել այս ցուցանիշներին


Յուրաքանչյուր սոցիալական հարթակ ունի իր սեփական վերլուծական բաժինը, որտեղ դուք կարող եք գտնել անհրաժեշտ ցուցանիշներն ու սկսել հետևել կատարված աշխատանքի արդյունավետությանը հենց այսօրվանից։ 

Պարբերաբար ուսումնասիրեք կատարված աշխատանքի արդյունավետությունը, վերլուծեք ձեր բիզնեսի նպատակներից բխող ցուցանիշները և դրանց հիման վրա սահմանեք գրագետ սոցիալական մեդիա ռազմավարություն Ձեր բիզնես նպատակներին հասնելու համար։